13 Հոկտեմբերի 2011, 1542 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 1-Ի N 348-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 14-Ի N 537-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մարտի 1-ի «Հողերի կատեգորիան փոխելու մասին» N 348-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`
1) 1-ին կետում «համաձայն հավելվածի» բառերը փոխարինել «համաձայն NN 1 և 2 հավելվածների» բառերով.
2) 1-ին կետի 2-րդ ենթակետում «քաղաքացիների» բառը փոխարինել «անձանց» բառով, իսկ «10.9» թիվը` «5.319» թվով.
3) որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն NN 1 և 2 հավելվածների.
4) որոշումը լրացնել նոր` N 3 հավելվածով` համաձայն N 3 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետին` առաջարկել Ձորաղբյուրի գյուղական համայնքի ղեկավարին սեփականատիրոջ հետ, հողամասերի նպատակային նշանակության փոփոխմամբ պայմանավորված, հողամասերի կադաստրային արժեքների տարբերության վճարման տարաժամկետման գործընթացն իրականացնել համաձայն
N 3 հավելվածի, և ամրագրել պարտավորություն՝ 3 տարվա ընթացքում` համամասնորեն վճարել կադաստրային արժեքների տարբերության չվճարված մասը:
3. Պայմանագրով ամրագրել նաև պայման` սույն որոշման 2-րդ կետով սահմանված վճարները չվճարելու, վճարելուց հրաժարվելու կամ վճարման ցանկացած մասնաբաժինն ավելի քան մեկ ամիս ուշացնելու դեպքում պայմանագիրն օրենքով սահմանված կարգով լուծելու և գումարները չվերադարձնելու վերաբերյալ:
4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի ապրիլի 14-ի «Հողամասերի նպատակային նշանակության փոփոխության արդյունքում հողամասերի կադաստրային արժեքների տարբերության վճարման ժամկետ սահմանելու մասին» N 537-Ն որոշման 1-ին կետից հանել «2007 թվականի մարտի 1-ի N 348-Ն» բառերը:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: