6 Հոկտեմբերի 2011, 1541 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 21-ի «Բնակելի, հասարակական, արտադրական շենքերի ու շինությունների նախագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման և փոփոխման կարգը սահմանելու մասին» N 812 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`
1) որոշմամբ սահմանված կարգի`
ա. 12-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«12. Նախագծային փաստաթղթերի փորձաքննությունն իրականացվում է օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մայիսի 6-ի «Քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննության իրականացման կարգը հաստատելու մասին» N 711-Ն որոշմանը համապատասխան, ընդ որում, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ II ռիսկայնության աստիճանի (կատեգորիայի) դասակարգում ունեցող օբյեկտների համար փորձաքննությունը կարող է փոխարինվել նախագիծը թողարկող աշխատանքների պատասխանատու կապալառուի` Հայաստանի Հանրապետության օրենսդրության և նորմատիվատեխնիկական փաստաթղթերի պահանջներին նախագծային փաստաթղթերի համապատասխանության վերաբերյալ երաշխավորագրով:
Նախագծային փաստաթղթերի համալիր փորձաքննությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում իրականացվում է շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության, ինչպես նաև համապատասխան փորձագիտական կամ մասնագիտական եզրակացություն տալու իրավասությամբ օժտված շահագրգիռ մարմինների մասնակցությամբ` սույն կետում նշված որոշմամբ սահմանված կարգով:»,
բ. 13.3-րդ կետը «չի պահանջվում» բառերից հետո լրացնել «գոտևորման նախագծից շեղումներ չպարունակելու պայմանով:» բառերով.
2) 2-րդ կետի`
ա. «ա» ենթակետով հաստատված ցանկը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 1 հավելվածի,
բ. «բ» ենթակետով հաստատված ցանկը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N 2 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մայիսի 6-ի «Քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննության իրականացման կարգը հաստատելու մասին» N 711-Ն որոշմամբ հաստատված կարգում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`
1) 11-րդ կետը «արտակարգ իրավիճակների» բառերից հետո լրացնել «(հրդեհների, պայթյունների, փլուզումների և այլն)» բառերով, «համապատասխան փորձագիտական» բառերից հետո` «և (կամ) համապատասխան ոլորտին առնչվող մասնագիտական» բառերով, իսկ «օժտված շահագրգիռ» բառերից հետո` «պետական» բառով.
2) ուժը կորցրած ճանաչել 12-րդ կետի 1-ին, 3-րդ, 6-րդ, 7-րդ և 8-րդ ենթակետերը.
3) 25-րդ կետի 5-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5) մինչև 5 մետր բարձրություն ունեցող ոչ հիմնական օբյեկտները, ինչպես նաև թենիսի կորտերը, բասկետբոլի և վոլեյբոլի հրապարակները, այլ սպորտային նշանակության բացօթյա հարթային կառույցները (առանց տրիբունաների)` անկախ դրանց չափերից:».
4) 31-րդ կետի 4-րդ ենթակետում «5-րդ և 6-րդ ենթակետերում» բառերը փոխարինել «5-րդ ենթակետում» բառերով:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մարտի 13-ի «Սեյսմիկ պաշտպանության բնագավառում հատուկ, կարևոր և ընդհանուր նշանակության օբյեկտների ցանկը սահմանելու մասին» N 237-Ն որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: