Կառավարության որոշումներ

27 Հոկտեմբերի 2011, 1532 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1748-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1748-Ն որոշման NN 5, 10 և 11 հավելվածներում կատարել փոփոխություններ ու լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4 և 5 հավելվածների:
2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետին Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով նախատեսված բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 09 բաժնի 06 խմբի 01 դասի «02. Կրթական օբյեկտների հիմնանորոգում» ծրագրով Չարենցավան քաղաքի N 2 դպրոցի հիմնանորոգման աշխատանքների համար նախատեսված 47,000.0 հազ. դրամ գումարի սահմաններում տնտեսված 4,090.0 հազ. դրամը 2011 թվականին իրացնել նույն դպրոցի վերոնշյալ ծրագրի նախագծով չնախատեսված լրացուցիչ շինարարական աշխատանքների իրականացման համար, որից` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման`
1) «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածով` 3,890.0 հազ. դրամ.
2) «Նախագծահետազոտական ծախսեր» հոդվածով` 200.0 հազ. դրամ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հավելված