27 Հոկտեմբերի 2011, 1529 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 20-Ի N 589-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 24-ի N 1523-Ն որոշման N 1 հավելվածի 76-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մայիսի 20-ի «Միջգերատեսչական տեխնիկական հանձնաժողով ստեղծելու մասին» N 589-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի.
2) որոշման 2-րդ կետում «սեպտեմբերի 1-ը» բառերը փոխարինել «դեկտեմբերի 20-ը» բառերով: