Կառավարության որոշումներ

27 Հոկտեմբերի 2011, 1527 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 14-Ի N 1822-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի կառուցվածքում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) մեթոդական օգնության և վերլուծական ու վերականգնողական ծրագրերի բաժինները միաձուլման միջոցով վերակազմակերպել մեթոդական և իրավական օգնության բաժնի.
2) բժշկասոցիալական մանկական փորձաքննական մասնագիտացված հանձնաժողովը վերանվանել Երևանի N 7 բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողով:
2. Այդ կապակցությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 14-ի «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և uոցիալական հարցերի նախարարության Հայաստանի Հանրապետության բժշկասոցիալական փորձաքննության գործակալության կանոնադրությունն ու կառուցվածքը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի նոյեմբերի 3-ի N 684 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 1822-Ն որոշման N 2 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) «I. Կառուցվածքային ստորաբաժանումներ» բաժնում «Մեթոդական օգնության և վերլուծական բաժին» բառերը փոխարինել «Մեթոդական և իրավական օգնության բաժին» բառերով, իսկ «Վերականգնողական ծրագրերի բաժին» բառերը հանել.
2) «II. Տարածքային մարմիններ» բաժնում «Բժշկասոցիալական մանկական փորձաքննական մասնագիտացված հանձնաժողով» բառերը փոխարինել «Երևանի N 7 բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողով» բառերով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից երկու ամիս հետո: