Կառավարության որոշումներ

20 Հոկտեմբերի 2011, 1509 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1748-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզում տեղի ունեցած արտակարգ իրավիճակի վայրում որոնողափրկարարական աշխատանքների կատարումն ապահովելու և սողանքի հետևանքով զոհված 5 անձանց ընտանիքներին՝ յուրաքանչյուր զոհված անձի համար մեկական միլիոն դրամ՝ որպես օգնություն տրամադրելու նպատակով՝ Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայությանը 2011 թվականին հատկացնել 65,642.6 հազ. դրամ՝ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հետևյալ հոդվածներով`
1) «Կենցաղային և հանրային սննդի նյութեր» հոդվածով` 1,545.0 հազ. դրամ.
2) «Տրանսպորտային նյութեր» հոդվածով՝ 22,470.5 հազ. դրամ.
3) «Գործուղումների և շրջագայությունների ծախսեր» հոդվածով` 10,880.0 հազ. դրամ.
4) «Հատուկ նպատակային այլ նյութեր» հոդվածով` 13,037.1 հազ. դրամ.
5) «Գրասենյակային նյութեր և հագուստ» հոդվածով` 3,920.0 հազ. դրամ.
6) «Մասնագիտական ծառայություններ» հոդվածով` 400.0 հազ. դրամ.
7) «Այլ մեքենաներ և սարքավորումներ» հոդվածով` 8,390.0 հազ. դրամ.
8) «Սոցիալական օգնություն, դրամական արտահայտությամբ նպաստներ» հոդվածով՝ 5,000.0 հազ. դրամ:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1748-Ն որոշման N 10 հավելվածում կատարել լրացումներ` համաձայն հավելվածի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հավելված