Կառավարության որոշումներ

13 Հոկտեմբերի 2011, 1508 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12-Ի N 1948-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 12-ի «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Հայաստանի Հանրապետության բարձրագույն որակավորման հանձնաժողով» գործակալության կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» N 1948-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը`
1) 3-րդ կետը «պայմանագրերով» բառից հետո լրացնել «և այլ իրավական ակտերով» բառերով.
2) ուժը կորցրած ճանաչել 9-րդ կետի «ա» ենթակետը.
3) 10-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Գործակալության պետին, նախարարի հրամանով, կարող են վերապահվել օրենքներով և այլ իրավական ակտերով նախատեսված այլ լիազորություններ»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: