13 Հոկտեմբերի 2011, 1505 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1748-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒ ԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի կատարումն ապա-հովող միջոցառումների մասին» N 1748-Ն որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություններ` համաձայն N 1 հավելվածի:
2. Սույն որոշման N 1 հավելվածում նշված Հայաստանի Հանրապետության պետական կառավարման հանրապետական և տարածքային կառավարման մարմինների ղեկավարներին` սույն որոշման 1-ին կետից բխող` Հայաստանի Հանրապետության կառա-վարության 2010 թվականի դեկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1748-Ն որոշման NN 10 և 11 հավելվածներում նախատեսվող փոփոխությունների մասին 15-օրյա ժամկետում տեղեկացնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարա-րությանը:
3. «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամին հանձնված՝ Երևան քաղաքի Օրբելու 22 հասցեում գտնվող շենքի վեցերորդ հարկի տարածքի և «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Լ. Ա. Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության՝ նույն հասցեում գտնվող շենքի առաջին մասնաշենքի տանիքի և չորրորդ հարկի վերանորոգման աշխատանքների իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը հատկացնել 72,775.0 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածով):
4. Սահմանել, որ սույն որոշման 3-րդ կետով հատկացված գումարի սահմաններում Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունն աշխատանքները ձեռք է բերելու բանակցային ընթացակարգ կիրառելու միջոցով՝ առանց գնումների մասին հայտարարությունը նախապես հրապարակելու, «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետով նախատեսված ընթացակարգով:
5. Ռուսաստանի Դաշնության «Իգրա Թի Վի» հեռուստաընկերությունից «Ինչ: Որտեղ: Երբ» հեռուստանախագծի արտոնագրի ձեռքբերման համար «Փի-Արտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրելու նպատակով Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը 2011 թվականի չորրորդ եռամսյակում հատկացնել 10,500.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» հոդվածով):
6. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` սույն որոշման 5-րդ կետով հատկացված գումարը տրամադրել «Փի-Արտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը` նվիրաբերության պայմանագրի հիման վրա:
7. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1748-Ն որոշման NN 10 և 11 հավելվածներում կատարել լրացումներ` համաձայն NN 2 և 3 հավելվածների:
8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: