Կառավարության որոշումներ

28 Հուլիսի 2005, 1147 - Ն

ՋՐԵՐԻ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐԻ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 121-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետի պահանջների կատարումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հաստատել ջրերի ստանդարտների սահմանման կանոնակարգերը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշման 1-ին կետով հաստատված կանոնակարգերի 5-րդ մասով նախատեսված` մակերևութային ջրային ռեսուրս թափվող կեղտաջրերում վնասակար նյութերի սահմանային թույլատրելի կոնցենտրացիաները ջրամատակարարման և ջրահեռացման ծառայություններ մատուցող կազմակերպությունների համար գործողության մեջ են դրվում` հաշվի առնելով կեղտաջրերի մաքրման կայանների տեխնիկական հնարավորությունները:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: