Կառավարության որոշումներ

20 Հոկտեմբերի 2011, 1488 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 18-Ի N 39 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության oրենքի 70-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունվարի 18-ի <<Շենքային համալիրն օգտագործման հանձնելու մասին>> N 39 որոշման 1-ին կետում <<10 տարի ժամկետով>> բառերը փոխարինել <<մինչև 2021 թվականի հունվարի 18-ը>> բառերով:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում ապահովել <<Հանս Քրիստիան Կոֆոեդ>> բարեգործական հիմնադրամի հետ կնքված պայմանագրում սույն որոշման դրույթներից բխող փոփոխության կատարումը` սահմանելով, որ պայմանագրում կատարվող փոփոխության հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման հիմնադրամի միջոցների հաշվին: