20 Հոկտեմբերի 2011, 1482 - Ա
ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 7-ի N 1369-Ն որոշումը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի հաշվեկշռում առկա գույքը 2011 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ մնացորդային արժեքով հանձնել «Հայաuտանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի տնօրինությանը` համաձայն NN 1 և 2 հավելվածների:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարին և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնում-ընդունումը` համաձայն NN 1 և 2 հավելվածների:
Հավելված