Կառավարության որոշումներ

6 Հոկտեմբերի 2011, 1470 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1748-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

<<Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան, ինչպես նաև հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշմամբ հաստատված` գնումների գործընթացի կազմակերպման կարգի
32-րդ կետի 5-րդ ենթակետի «բ» պարբերությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. «Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1748-Ն որոշման N N 5 և 11 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն N N 1, 2, 3, 4 և 5 հավելվածների:
2. Սահմանել, որ <<Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի <<Հուշարձանների վերանորոգում և վերականգնում>> ծրագրով նախատեսված 5 պատմաճարտարապետական հուշարձանների վերականգնման, Կամերային երաժշտության ազգային կենտրոնի շենքի վերանորոգման և Մեղրիում հայ-իրանական բարեկամությանը նվիրված հուշարձանի պատվանդանի պատրաստման ու տարածքի բարեկարգման աշխատանքների ձեռքբերումն իրականացվում է <<Գնումների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետով նախատեսված բանակցային ընթացակարգով` համաձայն N 6 հավելվածի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հավելված