Կառավարության որոշումներ

13 Հոկտեմբերի 2011, 1462 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ «ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ» ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒ ԹՅՈՒՆԸ ԵՎ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2011 թվականի սեպտեմբերի 17-ի N 246-Ն հրամանագիրը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 7-ի N 1369-Ն որոշումը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել՝
1) Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կանոնադրությունը՝ համաձայն N 1 հավելվածի.
2) Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կառուցվածքը` համաձայն N 2 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարին՝
1) ապահովել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի պետական հաշվառումը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում` պետական հիմնարկի միջոցների հաշվին.
2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 20-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի աշխատողների թիվը:
3. Հանձնարարել հանրապետական գործադիր մարմինների, տարածքային կառավարման մարմինների ղեկավարներին, ինչպես նաև առաջարկել այլ պետական մարմինների ղեկավարներին, տեղական ինքնակառավարման մարմիններին և կազմակերպություններին ցուցաբերել ամենայն աջակցություն «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկին իր գործառույթների իրականացման գործընթացում, հիմնարկի կողմից ներկայացված գրություններին և հարցումներին պատասխանել, ինչպես նաև ներկայացված իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ ներկայացնել դրանք ստանալուց հետո առավելագույնը 20-օրյա ժամկետում:
4. Եթե սույն որոշման 3-րդ կետում նշված ժամկետներում նախագծի վերաբերյալ առարկություններ և առաջարկություններ չեն ստացվում, ապա նախագիծն առանց դրանց կարող է ներկայացվել Հայաստանի Հանրապետության Նախագահի 2011 թվականի սեպտեմբերի 17-ի N ՆՀ-246-Ն հրամանագրով ստեղծված Հայաստանի Հանրապետության տնտեսական ոլորտը կարգավորող իրավական ակտերի բարեփոխումների խորհրդին:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հավելված