28 Հուլիսի 2005, 1144 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 11-Ի N 231 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մարտի 11-ի «Ըստ աշակերտների թվի ֆինանսավորման համակարգի անցած «Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատություններ» պետական հիմնարկները վերակազմակերպելու մասին» N 231 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշման հավելվածի Վայոց ձորի մարզպետարանի ենթակայության դպրոցների ցանկում «Գողթանիկի տարրական դպրոց» բառերը փոխարինել «Գողթանիկի հիմնական դպրոց» բառերով:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` 2005/2006 ուսումնական տարվա սկզբին դասարանների փաստացի կոմպլեկտավորման մասին Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետարանի ներկայացրած տվյալների հիման վրա Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեում վերաբաշխում կատարելու վերաբերյալ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: