13 Հոկտեմբերի 2011, 1445 - Ա
ԳՈՒՅՔԻ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԱՅՆ «ԳՈՐԻՍԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆՆ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ և Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 89-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Ընդունել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիսի համայնքային սեփականությունը հանդիսացող, Գորիս քաղաքի Ավանգարդ թաղամասի Արզումանյան փողոցի N 37 հասցեում գտնվող` 41.650 դրամ հաշվեկշռային արժեքով, 227 քառ. մետր մակերեսով նախկին կաթսայատան շենքի, ինչպես նաև դրա սպասարկման և օգտագործման համար անհրաժեշտ 477 քառ. մետր մակերեսով հողատարածքի (սեփականության վկայական` N 2572583) (այսուհետ՝ գույք)` Հայաստանի Հանրապետությանը նվիրատվությունը` հետագայում այն անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով «Գորիսի պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացնելու (մարզադահլիճ կառուցելու) նպատակով:
2. Առաջարկել Գորիսի քաղաքային համայնքի ղեկավարին սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի հետ կնքել սույն որոշման 1-ին կետից բխող նվիրատվության մասին պայմանագիր և ապահովել հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
3. Սահմանել, որ սույն որոշման 2-րդ կետում նշված պայմանագրի կնքման, ինչպես նաև սեփականության իրավունքի պետական գրանցման հետ կապված ծախսերն իրականացվելու են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության միջոցների հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշման 2-րդ կետով նախատեսված աշխատանքների ավարտից հետո մեկամսյա ժամկետում «Գորիսի պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի անհատույց օգտագործման մասին պայմանագիր` սահմանելով, որ պայմանագրից բխող` գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը և գույքային իրավունքների պետական գրանցումը կիրականացվեն «Գորիսի պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին: