Կառավարության որոշումներ

6 Հոկտեմբերի 2011, 1437 - Ա

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության oտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Լիազորել Երևանի քաղաքապետին Հայաստանի Հանրապետության անունից «Լոկալ Դիվելոփըրզ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ կնքել`
1) Երևան քաղաքի Պուշկինի, Տերյան, Եզնիկ Կողբացու և Հին երևանցու փողոցներով պարփակված տարածքում սեփականության օտարման գործընթացի ընթացքում պետության և ձեռք բերողի իրավունքները, պարտականություններն ու պատասխանատվությունը սահմանող պայմանագիր.
2) Երևան քաղաքի Նալբանդյան, Պուշկինի, Աբովյան փողոցներով և Սախարովի հրապարակով պարփակված տարածքում սեփականության օտարման գործընթացի ընթացքում պետության և ձեռք բերողի իրավունքները, պարտականություններն ու պատասխանատվությունը սահմանող պայմանագիր.
3) Երևան քաղաքի Պռոշյան և Դ. Դեմիրճյան փողոցներին ու Սիրահարների զբոսայգուն հարակից տարածքում սեփականության օտարման գործընթացի ընթացքում պետության և ձեռք բերողի իրավունքները, պարտականություններն ու պատասխանատվությունը սահմանող պայմանագիր:
2. Uույն որոշման 1-ին կետի համաձայն կնքվող պայմանագրերն ուժի մեջ են մտնում սույն որոշման 1-ին կետում նշված տարածքների նկատմամբ բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումն ուժի մեջ մտնելու պահից: