22 Սեպտեմբերի 2011, 1431 - Ն
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՓՐԿԱՐԱՐ ՈՒԺԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ, ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ՄՇՏԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՎԱԾՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Քաղաքացիական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի «ա» կետի և «Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել քաղաքացիական պաշտպանության փրկարար ուժերի ստեղծման, պատրաստման և մշտական պատրաստվածության ապահովման կարգը` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին` Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի ապրիլի 15-ի «Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարության ապահովմանն ուղղված` Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության գործունեության ծրագիրը և միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 437-Ն որոշման N 2 հավելվածի ցանկի երկրորդ կետով նախատեսված «Պատերազմի ժամանակ բնակչության պաշտպանության համար անհրաժեշտ համապատասխան տեխնիկայով և սարքավորումներով հագեցած ինժեներական, քիմիական, ճառագայթային պաշտպանության ստորաբաժանումների հիմնում և դրանց հետագա զարգացման ապահովում» միջոցառման իրականացման ընթացքում ղեկավարվել սույն որոշման 1-ին կետով սահմանված կարգով: