6 Հոկտեմբերի 2011, 1409 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1580-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության 70-րդ հոդվածի դրույթներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության պետական (գանձապետական) պարտատոմսերի թողարկման պայմանները, Հայաստանի Հանրապետության պետական (գանձապետական) պարտատոմսերի տեղաբաշխման, շրջանառության և մարման սպասարկման կարգերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունիսի 3-ի N 1103-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1580-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) N 1 հավելվածի 5-րդ կետի վերջին նախադասությունը և N 3 հավելվածի 5-րդ կետի վերջին նախադասությունը հանել.
2) N 2 հավելվածի 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«10. Թողարկողը պարտավոր է 1-13 շաբաթ ժամկետայնությամբ պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդի անցկացման օրվանից առնվազն մեկ աշխատանքային օր առաջ` մինչև ժամը 11.00-ն, իսկ 13-52 շաբաթ ժամկետայնությամբ պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդի անցկացման օրվանից առնվազն երեք աշխատանքային օր առաջ` մինչև ժամը 11.00-ն, բանկ փոխանցել պարտատոմսերի թողարկման մասին հրամանը և գլոբալ հավաստագիրը:».
3) N 2 հավելվածի 23-րդ կետում «օրվանից ոչ ուշ, քան հինգ օր առաջ» բառերը փոխարինել «մասին հրամանն ստանալու օրը» բառերով, «զանգվածային լրատվության միջոցներով տրամադրել» բառերը` «իր տնային էջում հրապարակել» բառերով, «երեք օր» բառերը` «երեք աշխատանքային օր» բառերով.
4) N 4 հավելվածի 27-րդ կետում «զանգվածային լրատվամիջոցներին» բառերը փոխարինել «իր տնային էջում» բառերով, «տրամադրել» բառերը` «հրապարակել» բառով, «հինգ օր» բառերը` «երեք աշխատանքային օր» բառերով, «երեք օր» բառերը` «երեք աշխատանքային օր» բառերով.
5) N 4 հավելվածի 12-րդ կետում «տասն օր առաջ» բառերը փոխարինել «հինգ աշխատանքային օր առաջ` մինչև ժամը 11.00-ն» բառերով.
6) N 3 հավելվածի 16-րդ և N 4 հավելվածի 7-րդ կետերում «հինգ օր» բառերը փոխարինել «երեք աշխատանքային օր» բառերով.
7) N 4 հավելվածի 13-րդ կետում «հինգ օր առաջ» բառերը փոխարինել «երեք աշխատանքային օր առաջ` մինչև ժամը 11.00-ն» բառերով.
8) N 2 հավելվածի 11-րդ և N 4 հավելվածի 14-րդ կետերում «երեք օր առաջ» բառերը փոխարինել «երեք աշխատանքային օր առաջ` մինչև ժամը 11.00-ն» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: