Կառավարության որոշումներ

6 Հոկտեմբերի 2011, 1406 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 23-Ի N 861-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2009 թվականի ապրիլի 16-ի ՆՀ-97-Ն հրամանագրի դրույթները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 23-ի «Հայաստանի ազգային հերոս, ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակ հայցողների ներկայացրած աշխատանքների փորձաքննության անցկացման և մրցանակի թեկնածուի ընտրության հանձնաժողով ստեղծելու, հանձնաժողովի գործունեության կարգը հաստատելու և գումար հատկացնելու մասին» N 861-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) որոշման N 1 հավելվածում`
ա. անհատական կազմից հանել`
<<Նորայր Առաքելյան - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի մաթեմատիկական և տեխնիկական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս քարտուղար, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս

Ջոֆրեյ Բերբիջ - Կալիֆոռնիայի համալսարանի պրոֆեսոր, «Աստղա- գիտության և աստղաֆիզիկայի տարեկանհաղորդումների» գլխավոր խմբագիր (համաձայնությամբ) (ԱՄՆ)

Ռայնհարդ Գենզել - Արտաերկրային ֆիզիկայի Մաքս-Պլանկ ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր (համաձայնությամբ) (Գերմանիա)>> տողերը,


բ. անհատական կազմը լրացնել`
<<Դավիթ Սեդրակյան - ԵՊՀ ընդհանուր ֆիզիկայի և աստղաֆիզիկայի ամբիոնի վարիչ, «Աստղաֆիզիկա» հանդեսի գլխավոր խմբագիր,
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս, Հայաստան (համաձայնությամբ)

Միշել Մայոր -Ժնևի համալսարանի պրոֆեսոր, Վ. Համբարձումյանի անվան միջազգային մրցանակի առաջին հաղթող, Շվեյցարիա (համաձայնությամբ)

Ջայանթ Նարլիկար -Աստղագիտության և աստղաֆիզիկայի միջհամալսա- րանական կենտրոնի պրոֆեսոր, Հնդկաստան (համաձայնությամբ)>> տողերով.


2) որոշման N 2 հավելվածում`
ա. 4-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2) փորձաքննության անցկացման համար հաստատում է միջազգային գիտական կազմակերպությունների և գիտական բարձր վարկանիշ ունեցող առանձին մասնագետների անվանացանկը և ընտրված աշխատանքներն ուղարկում նրանց` փակ փորձաքննության.»,
բ. 6-րդ կետում «խորհրդի» բառը փոխարինել «հանձնաժողովի» բառով,
գ. 8-րդ կետը «ընդունվում են» բառից հետո լրացնել «փակ,» բառով,
դ. 9-րդ կետը «յուրաքանչյուր» բառից առաջ լրացնել «Մրցանակի» բառով,
ե. 12-րդ կետի 2-րդ ենթակետը «հանձնաժողովի» բառից հետո լրացնել «նախագահի» բառով,
զ. 15-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) ֆիզիկայի բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիրներին»,
է. 15-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 15.1-ին կետով.
«15.1. Չի թույլատրվում մրցանակի հայցողների ինքնաառաջադրում:»,
ը. 20-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«20. Մրցանակի հայցման համար աշխատանքների ընդունումը մերժվում է, եթե`
1) ներկայացվող փաստաթղթերում առկա են կեղծ տեղեկություններ.
2) ներկայացված աշխատանքն արդեն շահել է միջազգային այլ խոշոր մրցանակ (հինգ հարյուր հազար և ավելի ամերիկյան դոլարին համարժեք դրամական պարգևով) կամ միաժամանակ ներկայացվել նմանատիպ մրցանակի հայցման համար.
3) չեն պահպանվել մրցանակի հայցման համար աշխատանքները ներկայացնելու` սույն գլխում նախատեսված պայմանները:»,
թ. ուժը կորցրած ճանաչել 22-րդ կետը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: