6 Հոկտեմբերի 2011, 1407 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 2-Ի N 788-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության oրենքի 10-րդ հոդվածի 3-րդ և 17-րդ հոդվածի 2-րդ մասերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 2-ի «Քաղաքաշինության բնագավառում ինժեներական հետազննման գործունեության լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 788-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`
1) որոշմամբ հաստատված կարգի (այսուհետ` կարգ) 6-րդ կետում`
ա. 1-ին ենթակետի «ա» պարբերությունը «ձևը,» բառից հետո լրացնել «, պետական գրանցման համարը,» բառերով,
բ. ուժը կորցրած ճանաչել 1-ին ենթակետի «գ» պարբերությունը,
գ. 2-րդ ենթակետի «ա» պարբերությունը «ազգանունը,» բառից հետո լրացնել «, անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման համարը,» բառերով,
դ. ուժը կորցրած ճանաչել 2-րդ ենթակետի «գ» և «դ» պարբերությունները.
2) կարգի N 1 ձևում`
ա. «հարկ վճարողի հաշվառման համաը» բառերը փոխարինել «պետական գրանցման համարը,» բառերով,
բ. ուժը կորցրած ճանաչել 2-րդ կետը,
գ. 4-րդ կետը «մասնագետների մասին» բառերից հետո լրացնել «ձև N 3» բառերով, իսկ «գրքույկ» բառից հետո` «, աշխատանքային պայմանագիր» բառերով,
դ. 5-րդ կետը «ցանկը» բառից հետո լրացնել «ձև N 4» բառերով.
3) կարգի N 2 ձևում`
ա. երկրորդ տողում «հարկ վճարողի հաշվառման համարը» բառերը փոխարինել «անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման համարը,» բառերով,
բ. ուժը կորցրած ճանաչել 2-րդ և 4-րդ կետերը,
գ. 5-րդ կետը «մասնագետների մասին» բառերից հետո լրացնել «ձև N 3» բառերով,
դ. 7-րդ կետը «ցանկը» բառից հետո լրացնել «ձև N 4» բառերով.
4) որոշման N 2 հավելվածից հանել «գործունեության տեսակը» տողը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: