14 Հուլիսի 2005, 1136 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԵՎ ԿԱՏԱԼՈԳԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի N 1930-Ն որոշմամբ հաստատված միջոցառումների ծրագրի 168-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության բնակավայրերում պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային ծրագրերի բնակելի տների նախագծերի և կատալոգի կիրառման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: