6 Հոկտեմբերի 2011, 1414 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 2-Ի N 774-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ և 17-րդ հոդվածի 2-րդ մասերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 2-ի «Քաղաքաշինության բնագավառում շենքերի և շինությունների տեխնիկական վիճակի հետազննության գործունեության լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստա-տելու մասին» N 774-Ն որոշմամբ հաստատված կարգում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`
1) 10-րդ կետի 1-ին ենթակետի «ա» պարբերությունը «ձևը,» բառից հետո լրացնել «, պետական գրանցման համարը,» բառերով.
2) ուժը կորցրած ճանաչել 10-րդ կետի 1-ին ենթակետի «գ» պարբերությունը.
3) 10-րդ կետի 2-րդ ենթակետի «ա» պարբերությունը «ազգանունը,» բառից հետո լրացնել «, անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման համարը,» բառերով.
4) ուժը կորցրած ճանաչել 10-րդ կետի 2-րդ ենթակետի «գ» և «դ» պարբերությունները.
5) N 1 ձևում`
ա. երկրորդ տողում «հարկ վճարողի հաշվառման համարը» բառերը փոխարինել «պետական գրանցման համարը» բառերով,
բ. ուժը կորցրած ճանաչել 2-րդ կետը,
գ. 4-րդ կետը «մասնագետների մասին» բառերից հետո լրացնել «N 3 ձև» բառերով, իսկ «գրքույկ» բառից հետո` «, աշխատանքային պայմանագիր» բառերով.
6) N 2 ձևում`
ա. «հարկ վճարողի հաշվառման համարը և սոցիալական քարտի համարը» բառերը փոխարինել «անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման համարը» բառերով,
բ. ուժը կորցրած ճանաչել 2-րդ և 4-րդ կետերը,
գ. 5-րդ կետը «մասնագետների մասին» բառերից հետո լրացնել «N 3 ձև» բառերով,
դ. 7-րդ կետը «ցանկը» բառից հետո լրացնել «N 4 ձև» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: