Կառավարության որոշումներ

14 Հուլիսի 2005, 1135 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈՅԻ ԾՐԱԳՐԵՐԸ ՉԸՆԴՈՒՆՈՂ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ ՌԱԴԻՈԾՐԱԳՐԵՐԻ ՀԵՌԱՐՁԱԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հաստատել Հայաստանի հանրային ռադիոյի ծրագրերը չընդունող բնակավայրերում ռադիոծրագրերի հեռարձակումն ապահովող միջոցառումների ծրագիրը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին ու Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին՝ Հայաստանի հանրային ռադիոյի ծրագրերը չընդունող բնակավայրերում ռադիոծրագրերի հեռարձակումն ապահովող միջոցառումների իրականացման համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից անհրաժեշտ ֆինանսական միջոցների հատկացման հարցը քննարկել 2006 թվականի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նախագիծը կազմելիս:

3. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին՝ անհրաժեշտ ֆինանսական միջոցների առկայության դեպքում ապահովել Հայաստանի հանրային ռադիոյի ծրագրերը չընդունող բնակավայրերում ռադիոծրագրերի հեռարձակումն ապահովող միջոցառումների ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացումը՝ 2006 թվականի ընթացքում:

Արխիվ

2024

2023