8 Սեպտեմբերի 2011, 1396 - Ն
ՀՈՂԻ ԲԵՐՐԻ ՇԵՐՏԻ OԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱUՏԱՏԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1622-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ 2001 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի N 286-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ
Հայաստանի Հանրապետության հողային օրենuգրքի 36-րդ հոդվածի 5-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել՝
1) հողի բերրի շերտի օգտագործման կարգը` համաձայն N 1 հավելվածի.
2) հողի բերրի շերտի օգտագործման հաշվառման ձևը` համաձայն N 2 հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 19-ի «Հողի բերրի շերտի օգտագործման կարգը հաստատելու մասին» N 1622-Ն որոշումը։
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին» N 286-Ն որոշման մեջ կատարել փոփոխություն՝ ուժը կորցրած ճանաչել որոշման հավելվածի 65-րդ կետը:
4. Uույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հավելված