Կառավարության որոշումներ

29 Սեպտեմբերի 2011, 1400 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 13-Ի N 111-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունվարի 13-ի N 111-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի գործունեության ծրագրի կատարումն ապահովող միջոցառումների ցանկի 74-րդ կետով նախատեսված միջոցառման կատարումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունվարի 13-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» N 111-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի գործունեության ծրագրի կատարումն ապահովող միջոցառումների ցանկի 74-րդ կետի «Միջոցառումների անվանումը» սյունակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Գյուղատնտեսական հողատեսքերի օգտագործման վիճակի ուսումնասիրման միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Արխիվ

2025

2024
  • Հունվար
  • Փետրվար
  • Մարտ
  • Ապրիլ
  • Մայիս
  • Հունիս
  • Հուլիս
  • Օգոստոս
  • Սեպտեմբեր
  • Հոկտեմբեր
  • Նոյեմբեր
  • Դեկտեմբեր