29 Սեպտեմբերի 2011, 1390 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 7-Ի N 390 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 7-ի «Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովին տարածք հատկացնելու մասին» N 390 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման վերնագրում «Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովին» բառերը փոխարինել «Արմենպրես» փակ բաժնետիրական ընկերությանը» բառերով.
2) որոշման 1-ին կետի «ա» ենթակետում «408 քառ. մ» բառերը փոխարինել «385,6 քառ. մ» բառերով: