16 Հունիսի 2005, 1134 - Ն
ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԳՐԱՎԻ ԴԵՊՔՈՒՄ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՄԱՐՄՆԻ ՆԱԽՆԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի 14-րդ հոդվածի կիրարկումն ապահովելու նպատակով և ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի սեպտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության ընդերքի պահպանության և օգտագործման ոլորտի բարելավման առաջնահերթ միջոցառումների մասին» N1782-Ն որոշմամբ հաստատված ծրագրի 2-րդ մասի 4-րդ կետի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել ընդերքօգտագործման իրավունքի գրավի դեպքում լիազորված մարմնի նախնական համաձայնություն տալու կարգը՝ համաձայն հավելվածի:
2. Ընդերքօգտագործման իրավունքի գրավադրման նախնական համաձայնությունը տալու լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանն ու Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարությանը։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: