22 Սեպտեմբերի 2011, 1374 - Ա
ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ և <<Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. <<Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության աշխատակազմ>> պետական կառավարչական հիմնարկին ամրացված 5000.0 հազ. դրամ հաշվեկշռային արժեքով «ՄԵՐՍԵԴԵՍ-ԲԵՆՑ E230» մակնիշի ավտոմեքենան (նույնացման համարը` WDB21003717069132, շարժիչի համարը` 11197002017327, պետհամարանիշը` 534 LL 11) հետ վերցնել և ամրացնել «Կամերային երաժշտության ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:
2. <<Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության աշխատակազմ>> պետական կառավարչական հիմնարկին ամրացված 5000.0 հազ. դրամ հաշվեկշռային արժեքով «Ֆոլկսվագեն Պասսատ» մակնիշի ավտոմեքենան (նույնացման համարը` WVWMA63BXXE360033, շարժիչի համարը` AEB317355, պետհամարանիշը` 121 LL 11) հետ վերցնել և ամրացնել «Հայաստանի պետական ֆիլհարմոնիա» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:
3. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում «Կամերային երաժշտության ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության և «Հայաստանի պետական ֆիլհարմոնիա» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ համատեղ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել որոշման 1-ին և 2-րդ կետերում նշված ավտոմեքենաների հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը: