Կառավարության որոշումներ

10 Հունիսի 2011, 1353 - Ն

«ՆԵՐՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ԻՆՖԵԿՑԻԱՆԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԳԻՏԱԳՈՐԾՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի 9-րդ հոդվածով` Հայաuտանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Uտեղծել «Ներհիվանդանոցային ինֆեկցիաների կանխարգելման գիտագործնական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն:
2. Uահմանել, որ «Ներհիվանդանոցային ինֆեկցիաների կանխարգելման գիտագործնական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության առարկան և նպատակներն են`
1) ինֆեկցիոն հսկողության մեթոդների մշակումը.
2) ներհիվանդանոցային ինֆեկցիաների ճշգրիտ ախտորոշման չափանիշների արդիականացմանն ուղղված միջոցառումների իրականացումը.
3) ներհիվանդանոցային ինֆեկցիաների գրանցման, հաշվառման, հաշվետվության և վերլուծության միասնական ձևերի մշակումը և հավաքված տվյալների վերլուծության կատարումը.
4) հակաբիոտիկների կիրառման նկատմամբ հսկողության միասնական ուղղությունների մշակումը.
5) ախտահանիչ նյութերի կիրառման նկատմամբ հսկողության մեխանիզմների մշակումը, բուժհաստատություններում կիրառվող և նոր ներդրվող ախտահանիչ նյութերի արդյունավետության ուսումնասիրությունների իրականացումը.
6) բժշկական սարքավորումների և կենսաբանական խոռոչների (շնչափող, կոկորդ, աչքի իմպլանտ) ախտահանման արդյունավետ և անվտանգ մեթոդների մշակումը.
7) ներհիվանդանոցային ինֆեկցիաների կանխարգելման վերաբերյալ նորմատիվային փաստաթղթերի, մեթոդական ցուցումների նախագծերի մշակումը.
8) ներհիվանդանոցային ինֆեկցիաների լաբորատոր հետազոտությունների իրականացումը.
9) ներհիվանդանոցային ինֆեկցիաների ախտորոշման ու կանխարգելման վերաբերյալ բժիշկների, այդ թվում` բժիշկ-համաճարակաբանների համար կատարելագործման ծրագրերի մշակումը.
10) բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի հետ համագործակցության և տեղեկատվության փոխանակման ապահովումը` ներհիվանդանոցային ինֆեկցիաների կանխարգելման բնագավառում.
11) բժշկական օգնություն և սպասարկում իրականացմամբ զբաղվող կազմակերպություններին մեթոդական օգնության տրամադրումը` ներհիվանդանոցային ինֆեկցիաների կանխարգելման բնագավառում.
12) ներհիվանդանոցային ինֆեկցիաների կանխարգելման և բնակչության սանիտարա-համաճարակային անվտանգության ապահովման և հանրային առողջության բնագավառում բնակչության առողջության պահպանման այլ աշխատանքներին մասնակցությունը, կրթական ծրագրերի իրականացումը.
13) ներհիվանդանոցային ինֆեկցիաների ուսումնասիրության և գիտաբժշկական հետազոտությունների անցկացումը, ինչպես ինքնուրույն, այնպես էլ այլ կազմակերպությունների հետ համատեղ ծրագրերով:
3. Թույլատրել «Ներհիվանդանոցային ինֆեկցիաների կանխարգելման գիտագործնական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը, որպես ձեռնարկատիրական գործունեության տեսակներ, իրականացնել`
1) ներհիվանդանոցային ինֆեկցիաների հետ կապված հանրային առողջության պահպանման նպատակով փորձագիտական հետազոտություններ, ուսումնասիրություններ, լաբորատոր հետազոտություններ և գործիքային չափումներ` բացառությամբ պետական պատվերով իրականացվող ծառայությունների.
2) մասնագիտական հրատարակչական գործունեության իրականացում:
4. «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով, 13-րդ հոդվածի 2-րդ մասի «գ», «դ», «ե» և «է» ենթակետերով ու 14-րդ հոդվածով սահմանված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը:
5. Uահմանել, որ`
1) «Ներհիվանդանոցային ինֆեկցիաների կանխարգելման գիտագործնական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունն իր գործունեության ընթացքում առաջացած շահույթն օգտագործում է իր կանոնադրությամբ նախատեսված նպատակների իրականացման համար.
2) պետական կազմակերպությանը սեփականության իրավունքով գույք չի հանձնվում, այդ թվում` պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով չեն հանձնվում պետական սեփականություն հանդիսացող հողեր, նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկը գերազանցող գույք, պետական սեփականություն հանդիսացող շենքեր, շինություններ և պատմամշակութային նշանակություն ունեցող գույք, և նշված գույքը պետական ոչ առևտրային կազմակերպությանը կարող է տրամադրվել միայն անհատույց օգտագործման իրավունքով` դրանց նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու պայմանով:
6. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին`
1) մեկամսյա ժամկետում հաստատել`
ա. «Ներհիվանդանոցային ինֆեկցիաների կանխարգելման գիտագործնական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը` դրանում նախատեսելով դրույթներ այն մասին, որ կազմակերպությանն ամրացված գույքի` մինչև մեկ տարի վարձակալության հանձնելու արդյունքում ստացված վարձավճարները կազմակերպության սեփականությունն են և կազմակերպությանն ամրացված գույքի վրա կատարված անբաժանելի բարելավումները Հայաստանի Հանրապետության սեփականությունն են,
բ. «Ներհիվանդանոցային ինֆեկցիաների կանխարգելման գիտագործնական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գույքի կազմը.
2) ապահովել «Ներհիվանդանոցային ինֆեկցիաների կանխարգելման գիտագործնական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության պետական գրանցումը:
7. Uույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից: