Կառավարության որոշումներ

25 Օգոստոսի 2011, 1302 - Ն

ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ «ԲԱԳՐԱՏԱՇԵՆ», «ԳՈԳԱՎԱՆ» ԵՎ «ԲԱՎՐԱ» ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԱՆՑՄԱՆ ԿԵՏԵՐՈՒՄ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի ապրիլի 21-ի N 482-Ն որոշման հավելվածի 2.61-րդ կետի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայ-վրացական պետական սահմանի «Բագրատաշեն», «Գոգավան» և «Բավրա» սահմանային անցման կետերի շինարարական աշխատանքների իրականացման նպատակով ստեղծել մրցութային հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի։
2. Մրցութային հանձնաժողովի նախագահին՝
1) «Բագրատաշեն», «Գոգավան» և «Բավրա» սահմանային անցման կետերի շինարարական աշխատանքների իրականացման նպատակով հնարավորինս սեղմ ժամկետում նախապատրաստել մրցութային փաթեթները, գնման գործընթացի կազմակերպումը և հայտարարել մրցույթ.
2) մրցույթի անցկացումից հետո երկշաբաթյա ժամկետում ամփոփել մրցույթի արդյունքները և ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն՝ հաստատման:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հավելված