15 Սեպտեմբերի 2011, 1320 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 30-Ի N 946-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունիսի 30-ի «Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությանը գումար հատկացնելու և գնման գործընթաց կազմակերպելու մասին» N 946-Ն որոշման 1-ին կետում «գովազդային նյութերի և հուշանվերների» բառերը փոխարինել «Հանրապետության հրապարակում տոնակատարության կազմակերպման և գովազդային նյութերի» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: