1 Սեպտեմբերի 2011, 1301 - Ն
«Ա. Ի. ԱԼԻԽԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԿԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ «Ա. Ի. ԱԼԻԽԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԿԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ (ԵՐԵՎԱՆԻ ՖԻԶԻԿԱՅԻ ԻՆՍՏԻՏՈՒՏ)» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՎԵՐԱԿԱԶՄԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասը և «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերակազմավորել «Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ)» հիմնադրամի (այսուհետ` հիմնադրամ):
2. Հաստատել հիմնադրամի կանոնադրությունը` համաձայն հավելվածի:
3. Հայաստանի Հանրապետության անունից հանդես եկող պետական կառավարման մարմին սահմանել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը:
4. Հիմնադրամի գործադիր մարմնի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար (այսուհետ` ժամանակավոր կառավարիչ) նշանակել Աշոտ Չիլինգարյանին (անձնագիր` AH 0565859, տրված` 012-ի կողմից, 2008 թվականի ապրիլի 11-ին):
5. Առաջարկել հիմնադրամի ժամանակավոր կառավարչին սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել հիմնադրամի պետական գրանցումը:
6. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` հիմնադրամի պետական գրանցումից հետո եռամսյա ժամկետում՝
1) Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը ներկայացնել hիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անհատական կազմը.
2) ապահովել «Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով պատկանող գույքը որպես հիմնադրի կողմից գույքային ներդրում սեփականության իրավունքով
հիմնադրամին փոխանցելու, գույքի կազմը հաստատելու և հանձնման-ընդունման գործընթացը.
3) բանակցել Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի հետ հիմնադրամի, ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի, «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության միջև համագործակցության պայմանագրի կնքման վերաբերյալ.
4) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի հետ համատեղ երկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 7-րդ կետի 2-րդ ենթակետում նշված գույքի անհատույց օգտագործման պայմանագրի կնքումը և ներկայացնել պետական գրանցման` պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերն իրականացնելով հիմնադրամի միջոցների հաշվին:
7. Սահմանել, որ՝
1) հիմնադրամի պետական աջակցությունն իրականացվում է տարեկան ծրագրով: Ծրագրի իրականացման ֆինանսավորումն արտացոլվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում առանձին տողով` առնվազն 665 600 000 դրամ գումարի չափով.
2) «Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց օգտագործման իրավունքով ամրացված գույքը հիմնադրամին է տրամադրվում անհատույց անժամկետ օգտագործման իրավունքով:
8. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի հետ համատեղ մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել սույն որոշումից բխող բյուջետային ծախսերի վերաբաշխման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը:
9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: