15 Սեպտեմբերի 2011, 1327 - Ա
«ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՎՃԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՆԱՊԱՀՈՎ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ ՄԱՏԱԿԱՐԱՐՎԱԾ ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՀԱՄԱՐ ՏՐՎՈՂ ՄԱՍՆԱԿԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 31-ի N 335-Ն որոշման 2-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել նախարարության համակարգի պետական ընկերությունների գործունեության արդյունքում առաջացած շահույթի հաշվին 184307296 դրամ գումարի վճարումը «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերությանը, Հայաստանի Հանրապետությունում անապահով ընտանիքների կողմից 2011 թվականի ապրիլ-հունիս ամիսներին սպառած բնական գազի համապատասխան քանակության համար մասնակի փոխհատուցման գումարի վճարումը` հիմք ընդունելով «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության կողմից ներկայացված համապատասխան տեղեկատվությունը: