15 Սեպտեմբերի 2011, 1315 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 30-Ի N 1093-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով <<Բուսասանիտարիայի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը, 20-րդ և 21-րդ հոդվածների դրույթները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի օգոստոսի 30-ի <<Բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող առարկաների ներմուծման թույլտվության և ներմուծման, արտահանման, վերաարտահանման բուսասանիտարական հավաստագրերի տրամադրման կարգը և ձևերը սահմանելու մասին>> N 1093-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման N 3 հավելվածում <<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԻԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ>> բառերը փոխարինել <<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ>> բառերով, <<Բույսերի կարանտինի հսկիչ կետի տեսուչ>> բառերը` <<Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության հսկիչ կետի/բաժնի տեսուչ>> բառերով.
2) որոշման N N 4 և 5 հավելվածներում <<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ>> բառերը փոխարինել << ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ>> բառերով, <<REPUBLIC OF ARMENIA MINISTRY OF AGRICULTURE>> բառերը` <<STATE SERVICE FOR FOOD SAFETY OF THE MINISTRY OF AGRICULTURE OF THE REPUBLIC OF ARMENIA>> բառերով.
3) որոշման N N 4 և 5 հավելվածների 4-րդ կետերում`
ա. հայերեն` <<Բուսասանիտարիայի պետական տեսչություն>> բառերը փոխարինել <<Սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն>> բառերով,
բ. անգլերեն`<<State inspectorate on Plant sanitary>> բառերը փոխարինել <<State Service for Food Safety>> բառերով,
գ. ռուսերեն` <<Государственная инспекция по Фитосанитарии>> բառերը փոխարինել << Государственная служба безопасности пищевых продуктов>> բառերով,
դ. ֆրանսերեն` <<Inspection d, Etat de plante sanitarè>> բառերը փոխարինել << Service d’Etat de la Sécurité Alimentaire du Ministère d’Agriculture de la République d’Arménie>> բառերով,
ե. իսպաներեն` <<Inspecciόn Estatal de Sanitaria de Plantes>> բառերը փոխարինել <<Servicio Estatal para la Seguridad Alimentaria del Ministerio de Agricultura de la República Armenia>> բառերով,
զ. արաբերեն` << جهاز الحماية النباتية في جهاز (أجهزة) الحماية النباتية >> բառերը փոխարինել
<< الخدمات الحكومية لحماية المواد الغذائية >> բառերով,
է. պարսկերեն` << بررسی دولتی بهداشت غذایی>> բառերը փոխարինել << امنیت غذائی خدمات دولتی >> բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: