15 Սեպտեմբերի 2011, 1317 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 18-Ի N 281-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի ապրիլի 28-ի N 636-Ն որոշման 3-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 18-ի «Թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի կամ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած` դրանց պրեկուրսորների արտադրության, արտահանման, ներմուծման կամ մեծածախ առևտրի իրականացման լիցենզավորման կարգերը և այդ գործունեությունների իրականացման լիցենզիաների ձևերը հաստատելու մասին» N 281-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) ուժը կորցրած ճանաչել թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի կամ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած՝ դրանց պրեկուրսորների արտադրության գործունեության իրականացման լիցենզավորման կարգի 9-րդ կետի 2-րդ ենթակետը, N 1 ձևի լիցենզիա ստանալու մասին հայտին կից ներկայացվող փաստաթղթերի ցանկի 1-ին, 2-րդ կետերը և N 2 ձևի լիցենզիա ստանալու մասին հայտին կից ներկայացվող փաստաթղթերի ցանկի 1-ին կետը.
2) ուժը կորցրած ճանաչել թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի կամ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած՝ դրանց պրեկուրսորների արտահանման, ներմուծման կամ մեծածախ առևտրի իրականացման գործունեության իրականացման լիցենզավորման կարգի 10-րդ կետի 2-րդ ենթակետը, N 1 ձևի լիցենզիա ստանալու մասին հայտին կից ներկայացվող փաստաթղթերի ցանկի 1-ին, 2-րդ կետերը, N 2 ձևի լիցենզիա ստանալու մասին հայտին կից ներկայացվող փաստաթղթերի ցանկի 1-ին կետը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: