Կառավարության որոշումներ

25 Օգոստոսի 2011, 1277 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՅԳԵՊԱՏԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՍԽԵՄԱՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 2-րդ և 29-րդ հոդվածների և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունվարի
17-ի N 30 որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Այգեպատի գյուղական համայնքի հողերի օգտագործման սխեման` համաձայն N 1 հավելվածի:
2. Համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողերից 23.82 հեկտարը, որից՝ 19.44 հեկտար վարելահող, 4.09 հեկտար խաղողի այգիներ և 0.29 հեկտար այլ հողատեսքեր փոխադրել`
1) 23.78 հեկտարը՝ բնակավայրերի հողերի կատեգորիա, որից՝ 20.14 հեկտարը՝ բնակելի կառուցապատման, 3.12 հեկտարը՝ հասարակական կառուցապատման և 0.52 հեկտարը՝ ընդհանուր օգտագործման համար.
2) 0.04 հեկտարը՝ հատուկ պահպանվող տարածքների հողերի կատեգորիա:
3. Հողամասերի նպատակային նշանակության փոփոխություններն իրականացնել համաձայն սույն որոշման 1-ին կետով հաստատված սխեմայով նախատեսված ժամանակացույցի` համաձայն N 2 հավելվածի:
4. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Այգեպատի գյուղական համայնքի ղեկավարին ապահովել համայնքի գոտևորման նախագծի մշակումը՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 14-ի N 408 որոշմամբ հաստատված կարգի:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 

Հավելված