8 Սեպտեմբերի 2011, 1299 - Ն
ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԱUՏԻՃԱՆՆԵՐԸ ՀԱUՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅՄԵԲԵՐԻ 11-Ի N 1639-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
«Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել դիվանագիտական ծառայություն զբաղեցնելու համար նվազագույն դիվանագիտական աստիճանները՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումը չի տարածվում մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահը համապատասխան դիվանագիտական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց վրա, մինչև վերջիններիս օրենքով սահմանված կարգով և ժամկետներում համապատասխան դիվանագիտական աստիճաններ շնորհելը:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի նոյեմբերի 11-ի «Դիվանագիտական ծառայության պաշտոն զբաղեցնելու համար
նվազագույն դիվանագիտական աստիճանները հաստատելու մասին» N 1639-Ն որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: