Կառավարության որոշումներ

8 Սեպտեմբերի 2011, 1297 - Ն

ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 1-Ի N 1285-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի նոյեմբերի 1-ի «Պետական պատվերով հրատարակված գրականության անվճար բաշխման և իրացման կարգը հաստատելու մասին» N 1285-Ն որոշմամբ հաստատված կարգում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) 4-րդ կետում «Գիրք» հիմնադրամի միջոցով` կնքելով կոմիսիայի պայմանագիր:» բառերը փոխարինել «Գրքի և հրատարակչական գործի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցով» բառերով.
2) 5-րդ, 6-րդ, 10-րդ և 11-րդ կետերում «Գիրք» հիմնադրամի» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «Գրքի և հրատարակչական գործի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով:
2. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում` օրենքով սահմանված կարգով լուծել «Գիրք» հիմնադրամի հետ կնքված կոմիսիայի պայմանագիրը և ապահովել պետական պատվերով հրատարակված գրականության` «Գրքի և հրատարակչական գործի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: