Կառավարության որոշումներ

1 Սեպտեմբերի 2011, 1265 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ ՍԵՅՐԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԲՆԱԿԱՐԱՆ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

«Պետական բնակարանային ֆոնդի բնակարանների անհատույց մասնավորեցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հոկտեմբերի 23-ի N 674 որոշմամբ հաստատված կարգի 1-ին կետին համապատասղան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
«Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 06 բաժնի 01 խմբի 01 դասի «01. Բնակարանային շինարարություն» ծախսային ծրագրով նախատեսված միջոցների հաշվին Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքում կառուցվող բազմաբնակարան շենքերից պետական սեփականություն հանդիսացող մեկ 3-սենյականոց բնակարան դասել պաշտոնական (ծառայողական) բնակարանների շարքը և հանձնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինությանը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվառումն ապահովելու և այն, որպես ծառայողական բնակարան, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի տեղակալ Սեյրան Պետրոսյանին հատկացնելու համար: