Կառավարության որոշումներ

8 Սեպտեմբերի 2011, 1278 - Ա

<<ԱՎ. ԻՍԱՀԱԿՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԳՐԱԴԱՐԱՆ>> ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 689-րդ և <<Պետական կառավարչական հիմնարկների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածներով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի նոյեմբերի 9-ի N 731-Ն որոշմամբ` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. <<Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ>> պետական կառավարչական հիմնարկի տնօրինության տակ գտնվող` Երևան քաղաքի Էրեբունու 32 հասցեում գտնվող 69535500 դրամ գնահատված արժեքով, 303,1 քառ. մետր մակերեսով N 91 շինությունը (սեփականության իրավունքի պետական գրանցման վկայական N 2819888) (այսուհետ` գույք) անժամկետ անհատույց օգտագործման իրավունքով հանձնել <<Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարան>> համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` Երևանի քաղաքապետի հետ համատեղ որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում ապահովել <<Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարան>> համայնքային ոչ առևտրային կազմակերպության հետ սույն որոշման 1-ին կետում նշված գույքի անհատույց օգտագործման պայմանագրի կնքումը և հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
3. Սահմանել, որ սույն որոշման 2-րդ կետում նշված պայմանագրի նոտարական վավերացման և իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման <<Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարան>> համայնքային ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին: