Կառավարության որոշումներ

1 Սեպտեմբերի 2011, 1264 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 22-Ի N 1356-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին կետի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 22-ի «Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության մշակութային արժեքների պահպանության գործակալության կանոնադրությունն ու կառուցվածքը հաստատելու մասին» N 1356-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման վերնագրում, 1-ին կետի «ա» և «բ» ենթակետերում և որոշման N 2 հավելվածի վերնագրում «և երիտասարդության հարցերի նախարարության» բառերը փոխարինել «նախարարության աշխատակազմի» բառերով.
2) որոշման N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
 

Հավելված