1 Սեպտեմբերի 2011, 1262 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1254-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 24-ի «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում Հայաստանի Հանրապետության բաժնեմասի ավելացմանն ուղղված միջոցառումների մասին»
N 1254-Ն որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) N 1 հավելածի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման, արտադրական ենթակառուցվածքների վերականգնման և շուկայավարման հնարավորություն ֆերմերներին ծրագրերի շրջանակներում ձեռք բերված գույքի (գազաբաշխիչ գազատարների)» ցանկի`
ա. 13-րդ տողի «սարքավորում (հատ)» սյունակում «4» թիվը փոխարինել «3» թվով,
բ. 18-րդ տողի «սարքավորում (հատ)» սյունակում «9» թիվը փոխարինել «8» թվով,
գ. 19-րդ տողի «գազատար (կմ)» սյունակում «1.68» թիվը փոխարինել «1.63» թվով, իսկ «սարքավորում (հատ)» սյունակում «4» թիվը` «3» թվով,
դ. 25-րդ տողի «սարքավորում (հատ)» սյունակում «10» թիվը փոխարինել «8» թվով,
ե. 26-րդ տողի «սարքավորում (հատ)» սյունակում «8» թիվը փոխարինել «7» թվով,
զ. 43-րդ տողի «սարքավորում (հատ)» սյունակում «4» թիվը փոխարինել «3» թվով,
է. 46-րդ տողի «գազատար (կմ)» սյունակում «42,84» թիվը փոխարինել «35,6» թվով, իսկ «սարքավորում (հատ)» սյունակում «3» թիվը` «2» թվով,
ը. 47-րդ տողի «գազատար (կմ)» սյունակում «8,33» թիվը փոխարինել «7,205» թվով,
թ. 55-րդ տողի «սարքավորում (հատ)» սյունակում «2» թիվը փոխարինել «1» թվով,
ժ. 56-րդ տողի «գազատար» սյունակում «8,41» թիվը փոխարինել «8,35» թվով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: