Կառավարության որոշումներ

1 Սեպտեմբերի 2011, 1256 - Ա

ԴԱՎԻԹ ՍՏԵՓԱՆՅԱՆԻՆ ԵՎ ՍԱՄՎԵԼ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

<<Զինապարտության մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ կետին և Հայաստանի Հանրապետության կառավարության ու Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջև կնքված փոխըմբռնման հուշագրին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Դավիթ Նորայրի Ստեփանյանին (ծնվ.` 1991 թվականի հուլիսի 30-ին, քաղ. Երևան, Նոր Նորքի 8-րդ զանգված, 31 շենք, բն. 13, Ուսանողների փոխանակման համաշխարհային ծրագրի (Գլոբալ ՅՈՒՆԳՐԵԴ) հաղթող) պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տալ տարկետում` մինչև ուսումնառության ավարտը` 2012 թվականի աշնանային զորակոչը:
2. Սամվել Հրաչյայի Կարապետյանին (ծնվ.` 1989 թվականի օգոստոսի 8-ին, քաղ. Երևան, Նոր Նորքի 8-րդ զանգված, 30 շենք, բն. 63, Էդմունդ Ս. Մասկիի անվան կրթաթոշակային ծրագրի հաղթող) պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տալ տարկետում` մինչև ուսումնառության ավարտը` 2013 թվականի աշնանային զորակոչը:
 

Արխիվ

2025

2024
  • Հունվար
  • Փետրվար
  • Մարտ
  • Ապրիլ
  • Մայիս
  • Հունիս
  • Հուլիս
  • Օգոստոս
  • Սեպտեմբեր
  • Հոկտեմբեր
  • Նոյեմբեր
  • Դեկտեմբեր