Կառավարության որոշումներ

25 Օգոստոսի 2011, 1249 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1748-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1748-Ն որոշման NN 5, 10 և 11 հավելվածներում կատարել փոփոխություններ` համաձայն NN 1, 2, 3, 4 և 5 հավելվածների:
2. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին`
1) կազմել «Կապանի N 9 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության շենքի հիմնանորոգման աշխատանքների նախագծային առաջադրանքը և պատվիրել նախագծանախահաշվային փաստաթղթերը` առաջնահերթ հիմնանորոգման ենթակա աշխատանքների համար նախատեսելով 48.500.0 հազ. դրամ.
2) սույն որոշմամբ նախատեսված՝ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապանի N 9 ավագ դպրոցի հիմնանորոգման և նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման աշխատանքների գնման գործընթացն իրականացնել բանակցային ընթացակարգի կիրառմամբ` առանց գնման մասին հայտարարությունը նախապես հրապարակելու, «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետի համաձայն:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 

Հավելված