Կառավարության որոշումներ

25 Օգոստոսի 2011, 1236 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 1758-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի «Ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի գումարներն առանց ուսումնասիրության կամ ստուգման հաշվանցելու կամ վերադարձնելու առումով հարկ վճարողին ռիսկային համարելու չափանիշները սահմանելու մասին» N 1758-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`
1) որոշման 2-րդ կետում «Սույն որոշմամբ սահմանված որևէ չափանիշին» բառերը փոխարինել «Չափանիշների միավորների սահմանված շեմին» բառերով.
2) որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետում «սույն որոշմամբ սահմանված չափանիշներով համարում» բառերը փոխարինել «չափանիշների միավորներով համարվում» բառերով.
3) որոշման 5-րդ կետում «կարգ» բառը փոխարինել «ֆունկցիոնալ նկարագիրը» բառերով և կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Ֆուկցիոնալ նկարագիրը, մասնավորապես, կսահմանի ավտոմատացված վերադարձի համակարգի չափանիշների սահմանման և գնահատման, ինչպես նաև վերադարձի գործընթացի տեխնիկական առաջադրանքները:».
4) որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
 

Հավելված