25 Օգոստոսի 2011, 1235 - Ն
ՀՍԿԻՉ-ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԿՏՐՈՆՆԵՐԻ ՀԱՏՈՒԿ ՀԱՄԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՈՐՊԵՍ ՇԱՀՈՒՄ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՄԱՐ-ԴԱՏԱՐ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԳՆՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշմամբ հաստատված` գնումների գործընթացի կազմակերպման կարգի 73-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կողմից կազմակերպված հսկիչ-դրամարկղային մեքենաների կտրոնների հատուկ համարների վիճակահանության արդյունքում որպես շահում տրամադրվող մարդատար ավտոմեքենաների գնման ընթացակարգի արդյունքների արձանագրությունը` համաձայն հավելվածի, որպես Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի և <<ՄԱԳԱՍ ԻՆՎԵՍՏ>> ՓԲԸ-ի միջև կնքված N ՀՀ ԿԱ ՊԵԿ ԱՊՁԲ-7/2 գնման պայմանագիրն ուժի մեջ մտնելու պայման:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: