Կառավարության որոշումներ

25 Օգոստոսի 2011, 1234 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 25-Ի N 1294-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Ղեկավարվելով <<Քաղաքացիական պաշտպանության մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ և <<Զորահավաքային նախապատրաստության և զորահավաքի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի <<Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության աշխատակազմ>> պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին>> N 1294-Ն որոշման N 1 հավելվածի 9-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 33-րդ և 34-րդ ենթակետերով.
<<33) քաղաքացիական պաշտպանության ոլորտում`
ա. կազմակերպում է նախարարության համակարգի աշխատողների պաշտպանությունը,
բ. ստեղծում է քաղաքացիական պաշտպանության ծառայություններ.
34) զորահավաքային նախապատրաստության և զորահավաքի ոլորտում`
ա. ապահովում է նախարարության համակարգի զորահավաքային նախապատրաստության միջոցառումների իրականացման և համակարգման աշխատանքները,
բ. մշակում է նախարարության համակարգի զորահավաքային պլանը և իրականացնում է միջոցառումներ` զորահավաքային պլանի կատարումն ապահովելու նպատակով,
գ. իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ լիազորություններ>>:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: