Կառավարության որոշումներ

25 Օգոստոսի 2011, 1231 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1748-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1748-Ն որոշման N 11 հավելվածում կատարել լրացումներ` համաձայն հավելվածի:
2. <<Հայկական երկաթուղի>> փակ բաժնետիրական ընկերության կողմից Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը հանձնված անշարժ գույքի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերն իրականացնելու համար Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը 2011 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին 2011 թվականի ինն ամսում հատկացնել 20000.0 հազ. դրամ, այդ թվում` 94.0 հազ. դրամը` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման <<Պարտադիր վճարներ>> հոդվածով, 19906.0 հազ. դրամը` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման <<Մասնագիտական ծառայություններ>> հոդվածով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հավելված