Կառավարության որոշումներ

18 Օգոստոսի 2011, 1229 - Ն

ԽԱՂԱՏՈՒՆ ԿԱՄ ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂ ԿԱՄ ԱՆՄԻՋԱԿԱՆՈՐԵՆ (ԽԱՂԱՍՐԱՀԻ ՄԻՋՈՑՈՎ) ԻՆՏԵՐՆԵՏ ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐ¬ՊՈՒ-ԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

«Շահումով խաղերի և խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (Հայաստանի Հանրապետության 2010 թվականի ապրիլի 27-ի ՀՕ 54-Ն) կիրարկումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հաստատել խաղատուն կամ շահումով խաղ կամ անմիջականորեն (խաղասրահի միջոցով) ինտերնետ շահումով խաղ իրականացնող կազմակերպություններին գործունեության իրականացման վայրի նկատմամբ ներկայացվող պահանջները և չափանիշները` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2013 թվականի հունվարի 1-ից:
 

Հավելված