11 Օգոստոսի 2011, 1225 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1748-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒ¬ԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒ-ԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
<<Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. <<Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 23-ի <<Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին>> N 1748-Ն որոշման N N 5, 10 և 11 հավելվածներում կատարել փոփոխություններ ու լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4 և 5 հավելվածների:
2. 2011 թվականին Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը հատկացնել 45000.0 հազ. դրամ <<Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ>> պետական ոչ առևտրային կազմակերպությանը տրամադրելու համար, որից՝ 32000.0 հազ. դրամը, այդ թվում` ինն ամսում՝ 11000.0 հազ. դրամը` ինստիտուտի շենքի կապիտալ վերանորոգման աշխատանքների կատարման և ինստիտուտի լսարանները, աշխատասենյակները կահավորելու, կինոբաժնի տաղավարները ժամանակակից տեխնիկայով ապահովելու նպատակով (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման <<Կապիտալ դրամաշնորհներ պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին>> հոդվածով) և 13000.0 հազ. դրամը` ինստիտուտի ուսումնառության որակի բարձրացմանը նպատակաուղղված միջոցառումների կազմակերպման նպատակով (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման <<Ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքների ոչ առևտրային կազմակերպություններին>> հոդվածով):
3. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` սույն որոշման 2-րդ կետով նախատեսված գումարը <<Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ>> պետական ոչ առևտրային կազմակերպությանը տրամադրել նվիրաբերության պայմանագրի հիման վրա:
4. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին` սույն որոշմամբ նախատեսված <<Երևանի Առնո Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջ>> պետական ոչ առևտրային կազմակերպության դահլիճի վերանորոգման, <<Մխիթար Սեբաստացի կրթահամալիր>> պետական ոչ առևտրային կազմակերպության շենքի գազաֆիկացման ու ջեռուցման համակարգի վերանորոգման և <<Աբովյանի կրթահամալիր>> պետական ոչ առևտրային կազմակերպության շենքի վերանորոգման աշխատանքների նախագծային առաջադրանքները կազմել և նախագծանախահաշվային փաստաթղթերը պատվիրել` վերանորոգման աշխատանքների նախահաշվային արժեքը նախատեսելով համապատասխանաբար մինչև 13640.0 հազ. դրամ, 24485.0 հազ. դրամ և 2450.0 հազ. դրամ:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: